Գլխավոր էջ





9 Մար

Հայտարարություն

Մարտի 9, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնը կազմակերպում է TOEFL IBT միջազգային քննության նախապատրաստական դասընթացներ՝ և՛ հեռավար, և՛ առկա ձևաչափով։

Առաջարկում ենք.

1) եռամսյա դասընթաց՝ շաբաթական 2 անգամ, մեկ դասի տևողությունը՝ 2 ժամ, ուսման վճարը՝ ամսական 29.000 ՀՀ դրամ,
2) արագացված երկամսյա դասընթաց՝ շաբաթական 3 անգամ, մեկ դասի տևողությունը՝ 2 ժամ, ուսման վճարը`ամսական 45.000 ՀՀ դրամ։
3) դասընթացները կարող են կազմակերպվել այլ ժամանակացույցով:

  • Դասընթացների տևողությունը և շարունակականությունը կախված է անգլերենի իմացության ելակետային մակարդակից:
  • Խմբում մասնակիցների առավելագույն քանակը 7-ն է:
  • Մասնակիցներին կտրվի 4 անվճար փորձնական թեստի հնարավորություն:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան թեստի կառուցվածքին, կտիրապետեն թեստը լավագույնս հանձնելու համար անհրաժեշտ մի շարք հնարների, կկատարելագործեն կարդալու, լսելու, գրելու և խոսելու հմտությունները: Կամրապնդեն քերականական գիտելիքը, կբարելավեն իրենց արտասանությունը, ինչպես նաև կհարստացնեն իրենց բառապաշարը։

Մեզ մոտ աշխատում են միայն գիտական աստիճան ունեցող դասախոսներ:

Մանրամասների և գրանցվելու համար կարող եք զանգահարել (+374 95) 332050 հեռախոսահամարով մինչև ս.թ. մարտի 20-ը։