Գլխավոր էջ





20 Մար

Հայտարարություն անհատ խորհրդատուի ընտրության մասին

Մարտի 20, 2014

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչի շրջանակներում նախատեսում է իրականացնել Բուհի կրթության որակի ապահովման ուղղությամբ խորհրդատվական ծառայությունների տրամադրման գծով (կարգերի և կրթական ծրագրերի մշակման,որակի ներքին ապահովման ձեռնարկի կազմման, բուհի ներքին խնդիրների վերհանման և այլ հարցերում)անհատ խորհրդատուի ընտրություն: Կարող են դիմել կրթության և գիտության բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող և նշված գործառույթներ նախկինում իրականացրած մասնագետները: Խնդրում ենք բոլոր հետաքրքրված անձանց դիմումները մինչև սույն թվականի մարտի 27-ը, ժամը 18:00 –ն ներկայացնել Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, 907 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@isec.am: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010523830 հեռախոսահամարով: