Գլխավոր էջ





6 Սեպ

Իրավաբանական երրորդ դպրոցի ընդունելություն

Սեպտեմբերի 6, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնը, հանրային կապերի և կարիերայի բաժինը, ՈւԽ-ն հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպում են իրավաբանական անվճար դասընթացներ՝ «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագրով:








Դասընթացի ուղղվածություններն են՝

  1. Մարդու իրավունքներ
  2. Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան
  3. Ժառանգական իրավունք
  4. Բանկային իրավունք
  5. Անձանց քրեաիրավական պաշտպանություն և քրեական գործեր
  6. Մտավոր սեփականություն
  7. Իրավաբանական հմտություններ (իրավաբանական տեխնիկա և իրավաբանական գրագրություն)
  8. Պայմանագրային իրավունք
  9. Միջազգային իրավունք


Դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները:

Ինչու՞ դիմել իրավաբանական դպրոցին՝

  1. Հանրապետությունում բացառիկ, անվճար իրավաբանական գիտելիքներ ստանալու հնարավորություն:
  2. Ոլորտի լավագույն մասնագետներին ունկնդրելու և հարցեր ուղղելու հնարավորություն:
  3. Պրակտիկ աշխատող և ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող մասնագետներին ճանաչելու հնարավորություն:
  4. Տեսական և գործնական հմտությունների ձևավորում:
  5. Նոր գործընկերներ, ընկերներ ձեռք բերելու հնարավորություն և այլն:


Դասընթացները կազմակերպվելու են ս/թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 3-ը, երեկոյան` ժամը 18:30-ից, ԳԱԱ ԳԿՄԿ-ի 2-րդ հարկի 2.1 լսարանում, շաբաթական չորս օր հաճախականությամբ:

Վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ պայման է ունկնդրի 80% մասնակցություն դասախոսություններին:

Դպրոց ընդունվելու համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող (ուսանող կամ շրջանավարտ) բոլոր անձինք:


Ընդունելությունը կիրականացվի դիմումների (մոտիվացիոն նամակ) փաթեթի ուսումնասիրությամբ:

Թերի դիմում հայտ ներկայացնողները ՉԵՆ ԸՆԴԳՐԿՎԻ դասըթացներին։


Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 15-ն է:

Դիմումի փաթեթը ներառում է.

  1. Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով)
  2. https://forms.gle/VZ8SdkVFeXHRn9wQA
  3. CV-ները ուղարկել mikich.parsadanyan@isec.am էլեկտրոնային հասցեին, թեմա (Тема, Subject) բաժնում նշելով «Իրավաբանական 3-րդ դպրոց»:
  4. Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Միկիչ Փարսադանյանին, mikich.parsadanyan@isec.am հեռ. +37444 61 71 13 կամ Լուսինե Սողոմոնյանին, lusine.soghomonyan@edu.isec.am հեռ. +37494 33 85 04