Գլխավոր էջ





Անվճար ուսուցում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 
 

Դասիչը

Մասնագիտությունը

061101․00․7

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

 

061101.03.7 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

022801.00.7

Արևելագիտություն

 

022801.02.7 Թյուրքագիտություն

041301.00.7

Կառավարում

 

041301.04.7 Գործարար վարչարարություն

(կառավարում)

042101.00.7

Իրավագիտություն

 

042101.01.7 Իրավագիտություն

031301.00.7

Հոգեբանություն

 

031301.06.7 Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

031801.00.7

Միջազգային հարաբերություններ

 

031801.01.7 Միջազգային հարաբերություններ

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

 

052201.01.7 Բնապահպանություն և բնօգտագործում

051101.00.7

Կենսաբանություն

 

051101.08.7 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն

091601.00.7

091601.00.7 Ֆարմացիա

 

091601.02.7 Դեղագիտություն

071506.00.7

Սարքաշինություն և չափագիտություն

 

071506.05.7 Ավիատիեզերական սարքաշինություն

 

Մագիստրատուրայի առկա ուսուցմամբ անվճար համակարգ կարող են դիմել տվյալ մասնագիտությամբ ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից ստացել են առնվազն 14 (20 բալանոց համակարգ) միավոր, իսկ ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) առնվազն 14 է:

Մրցութային քննությունն անցկացվում է ըստ նախապես հրապարակված մասնագիտական հարցաշարի (մանրամասները տես` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելության կարգում, կայք՝ www.isec.am):

*Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ (ներկայացնել նաև նշված փաստաթղթերի պատճենները) կամ առցանց դիմում են ներկայացնում հետևյալ հղմամբ` www.isec.am/online-admission-form/կցելով ստորև նշված սքանավորված փաստաթղթերը․

  • անձնագիր /նույնականացման քարտ,
  • բարձրագույն կրթության դիպլոմ և հավելված,
  • ՀՀ քաղաքացիները արտասահմանյան ԲՈՒՀ-ի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին
  • 3x4 չափսի լուսանկար (2 հատ)
  • կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ
  • հրատարակված գիտական հոդվածների ցանկ (առկայության դեպքում)

 

Անհրաժեշտության դեպքում ընդունող հանձնաժողովը դիմորդից կարող է պահանջել ներկայացնելու նաև փաստաթղթերի բնօրինակները։

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ https://www.isec.am/images/dimord/Table.pdf։

Դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 22-ից հուլիսի 1-ը ներառյալ:

Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ, հեռախոս՝ (010) 52 48 12, (060) 27 06 06: