Գլխավոր էջ





Անգլիական ակումբ

Սույն թվականի մարտի 14-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Անգլիական ակումբի (ENGLISH CLUB) պաշտոնական բացումը: Անգլիական ակումբն ապահովում է բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որոնք նպաստում են անգլիական մշակույթը փոխանցելուն,  ուսանողների խոսքի մշակույթը կատարելագործելուն և միջմշակութային հարաբերություններ ապահովելուն:
Յուրաքանչյուր դասընթաց, որը բաղկացած է 10-15 թեմաներից, անցկացվում է միայն անգլերեն լեզվով, մշակվում է հատուկ մեթոդով, ինտերակտիվ հագեցած նյութերով և նպատակաուղղված է բանավոր խոսքի արագ զարգացմանը:
Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, քննարկումներ, ինտերակտիվ խաղեր: Ակումբում գործելու են տարբեր մակարդակի խմբեր `գրաֆիկի լայն ընտրությամբ ։

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, առաջին դասն անվճար է, իսկ ամսական վճարը` 3500 դրամ: Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`


Քաղ.
(060) 62-36-00

Բջջ.  095 33 20 50


 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ