Գլխավոր էջ





Ռադիոտեխնիկայի և կապի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Տիգրան Վանիկի Զաքարյան 
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները որպես Հայաստանի Հանրապետության զարգացման գերակա ուղղություն ճանաչելու հանգամանքով:


Ամբիոնի խնդիրներն են ՝
 

ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, հեռահաղորդակցության, կապի  ոլորտների մասնագետների մրցունակության իրատեսական երաշխիքներ,
ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար համապատասխան պայմաններ,
իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով,
ստեղծել կրթության որակի ապահովման պայմաններ,
ընդլայնել միջազգային համագործակցությունը,
ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրները,
ապահովել կրթական, գիտահետազոտական և նորարարական գործընթացների միասնությունն ու անքակտելիությունը,
կատարելագործել ուսումնական, գիտահետազոտական և մանկավարժական պրակտիկաների բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները,
իրականացնել կարիերայի կենտրոնների և մասնագիտական կառույցների հետ համագործակցություն` շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:


Մասնագիտացումը՝  հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները ծավալվում են ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում www.irphe.am: Ներկայումս կատարվում են հետազոտություւններ և մշակումներ հետևյալ բնագավառներում՝

  • ԳԲՀ հաղորդիչ և ընդունիչ համակարգեր երկրի և մթնոլորտի ուսումնասիրության համար,
  • ռադիոլոկացիոն համակարգեր,
  • կապի համակարգեր,
  • կիսահաղորդչային տեխնոլոգիական պրոցեսների ֆիզիկական պարամետրերի դինամիկ կառավարում,
  • հետերակառուցվածքների և նանոկառուցվածքների հիման վրա արևային էներգիայի նոր փոխակերպիչների մշակում,
  • պլազմայում լիցքավորված մասնիկների շարժմամբ պայմանավորված էլեկտրամագնիսական ալիքների գեներացում և տարածում:

Ինստիտուտը երկու տարին մեկ անգամ կազմակերպում է ավանդական “International Conference on Microwave and THz Technologies, Photonics and Wireless Communications” միջազգային գիտաժողովը http://www.irphe.am/?q=conference:


Ամբիոնի աշխատակազմը՝

Տիգրան Զաքարյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Արսեն Հախումյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Համլետ Փիրումյան  տեխնիկական գիտությունների դոկտոր
Թամարա Կնյազյան տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արմեն Մակարյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Խաչատրյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վահե Թոդևոսյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննես Հարոյան  տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արթուր Պետրոսյան  տեխնիկական գիտությունների թեկնածու
Նուբար Պողոսյան ռադիոֆիզիկոս, դասախոս
Վլադիմիր Օբոյանցև ինժեներ-սխեմատեխնիկ, դասախոս
Հրաչյա Մակարյան ռադիոֆիզիկոս, դասախոս
Քրիստինե Հովհաննիսյան  ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնի համակարգող

Հեռ.՝           (+374 10) 287850

Էլ. փոստ՝   msradio@irphe.am



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ