Գլխավոր էջ





Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Ալլա Ալեքսանյան
կենսաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրությունների ամբիոնը հիմնադրվել է 2023 թվականին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության իստիտուտի հետ համատեղ: Ամբիոնը գործում է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության իստիտուտի նյութատեղնիկական բազայի հիման վրա և համալրված ոլորտի առաջատար մասնագետներով։


Ամբիոնի խնդիրներն են ՝

Ամբիոնի նպատակն է հանդես գալ կենսաբազմազանության, բնության պահպանության և կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում որպես ինտեգրված հարթակ կրթության, հետազոտության և գիտական հաղորդակցության համար:

Ամբիոնի առաքելությունն է ուսուցման նորարարական մեթոդների, գործնական դաշտային փորձի և հետազոտական հնարավորությունների միջոցով կրթել ապագա սերնդի՝ ոգեշնչելով նրանց դառնալ առաջնորդներ կենսաբազմազանության և վայրի բնության պահպանության ոլորտում:

Կրթության և հետազոտական աշխատանքներում մեծ ուշադրություն է հատկացված կայուն զարգացման և գլոբալ փոփոխության համատեքստում բուսական բազմազանության և ցամաքային էկոհամակարգերի ուսումնասիրություններին:

Ամբիոնի որդեգրած արժեքները հնարավորություն են տալիս արդյունավետ կառավարել և զգալիորեն նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված կրթությանը, գիտությանը և կիրառական քայլերին։ Դրանք են՝

  • Նորարարություն և գերազանցություն
  • Գիտական և կրթական բարեվարքություն
  • Կայունություն և հարմարվողականություն
  • Ներառականություն և բազմազանություն
  • Համագործակցություն և գործընկերություն

Մասնագիտացումը՝ Կենսաբազմազանության ուսումասիրություն և պահպանություն


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ։ Նրանցից շատերը ղեկավարում են ազգային և միջազգային գիտական ծրագրեր, տպագրում են գիտական աշխատանքներ առաջատար միջազգային ամսագրերում և հրատարակչություններում։ Միայն վերջին 5 տարիներին նրանց կողմից տպագրվել է շուրջ 70 գիտական հոդված, 20 գրքի գլուխներ, 2 մենագրություն։ Նրանք մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների և այլ մասնագիտական միջոցառումների։ Սերտորեն համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով կրթության և գիտության միջազգայնացմանն ու հանրայնացմանը։


Ամբիոնի աշխատակազմը՝

Ալեքսանյան Ալլա կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աղաբաբյան Կարեն կենսաբանական գիտությունների թեկնածու
Աֆյան Նադեժդա տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Բալոյան Սևակ կենսաբանական գիտությունների թեկնածու
Գաբրիելյան Իվան կենսաբանական գիտությունների դոկտոր
Գասպարյան Արսեն կենսաբանական գիտությունների թեկնածու
Դանիելյան Աստղիկ կենսաբանական գիտությունների թեկնածու
Դանիելյան Եվա  
Կարապետյան Արեգ     կենսաբանական գիտությունների թեկնածու
Չաքրյան Մարի  
Ռուդով Ալեքսանդր կենսաբանական գիտությունների թեկնածու
Սայադյան Հովիկ աշխարհագրական գիտությունների դոկտոր
Վարդանյան Ժիրայր
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Փիլոյան Արտակ աշխարհագրական գիտությունների թեկնածու
Ֆայվուշ Գեորգի կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.` (+374 55) 85 13 11

Էլ.
փոստ`
a.aleksanyan@botany.aminfo@isec.am