Գլխավոր էջ





Գիտական խորհուրդ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ (այսուհետ` Կենտրոն) գիտական խորհուրդը Կենտրոնի տնօրենի նախագահությամբ գործող մարմին է, որը համակարգում և կարգավորում է Կենտրոնի ուսումնամեթոդական  և գիտահետազոտական գործունեությունը:
Կենտրոնի գիտական խորհուրդը իրականացնում է իր գործունեությունը հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Գիտական խորհրդի գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:
Կենտրոնի գիտական խորհուրդը մշակում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության կանոնները, քննարկում է Կենտրոնի ուսումնական մասնագիտությունների անվանացուցակները, հաստատում է Կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ, քննարկում է Կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերը, ներկայացնում է նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ կրթության պետական կառավարման լիազորված մարմին, քննարկում է Կենտրոնի գիտական գործունեության ուղղությունները, լսում է հաղորդումներ Կենտրոնում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին, քննարկում և հաստատում է Կենտրոնի գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծեր, չափորոշիչներ, կանոնակարգեր:
Կենտրոնի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 15 է: Գիտական խորհրդի կազմը հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը: Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումները ընդունվում են խորհրդի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կազմը
 

Սարգսյան Արմեն

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն, տնտ. գիտ. թեկնածու

Սարգսյան Ալբերտ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Զարգարյան Երջանիկ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու

Հակոբյան Նաիրա

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սարգսյան Մերի

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտքարտուղար, բան. գիտ. թեկնածու

Մխիթարյան Ատոմ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու

Վարդանյան Նարինե

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ, բան. գիտ. թեկնածու

Մելքոնյան Աշոտ

ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ. տնօրեն, ակադեմիկոս

Խառատյան Ալբերտ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Զարգարյան Տիգրան

ՀՀ ԳԱԱ  հիմնարար գրադարանի գիտական ղեկավար, տեխ. գիտ. թեկնածու

Սահակյան Վլադիմիր

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. թեկնածու

Բաբայան Սիմոն

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. թեկնածու

Քոչարյան Տիգրան

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, քաղ. գիտ. դոկտոր

Սարգսյան Կարեն

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գիտ. թեկնածու

Պապոյան Արամ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Խաչատրյան Հռիփսիմե
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահ, մագիստրանտ
Գևորգյան Արաքսյա
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԽ նախագահ, մագիստրանտ