Գլխավոր էջ





Արտաքին կապերի բաժին

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժինը (այսուհետ նաև արտաքին կապերի բաժին) ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կանոնադրության և Արտաքին կապերի բաժնի կանոնադրության հիման վրա։

Արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակն է ապահովել համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և արտասահմանյան ուսումնական հաստատությունների և գիտակրթական կենտրոնների միջև, աջակցել ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և ղեկավարությանը համագործակցության փոխանակման ծրագրերին մասնակցելու հարցում, կենտրոնի և այլ միջազգային կազմակերպությունների միջև ուսանողների ներգրավմամբ մշտական կապի ամրապնդման և համագործակցության զարգացման գործում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի առջև դրված խնդիրների լուծմանը, մասնավորապես՝

  • Իրականացնում է ԳԿՄԿ գիտակրթական հետաքրքրություններին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն, ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների ծրագրերի ուսումնասիրում, ԳԿՄԿ զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ ձեռքբերված տեղեկատվության վերլուծություն և կանոնակարգում,
  • Իրազեկում է միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին ԳԿՄԿ ամբիոններին,
  • Իրականացնում է ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների գիտակրթական դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթերի նախապատրաստում, երաշխավորական նամակների հատկացում, օտարերկրյա դրամաշնորհային հայտերի գրանցում, արդեն իսկ շահած դրամաշնորհների կատարման հետագա ընթացքի համակարգում,
  • Պատրաստում է համագործակցության պայմանագրերի, նամակների, գրությունների նախագծեր, որոնք ուղղված են միջազգային կառույցներին, համալսարաններին, ՀՀ-ում դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին
  • Պահպանում է մշտական կապի և տեղեկատվության փոխանակում Կենտրոնի և արտասահմանյան գործընկերների միջև
  • ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներից և արտերկրի այլ հաստատություններից ստացված պաշտոնական հարցումների հիման վրա տեղեկատվություն է տրամադրում ԳԱԱ համակարգում ուսանող օտարերկրյա քաղաքացիների և շրջանավարտների վերաբերյալ
  • Իրականացնում է իր իրավասություններին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրում, հայտարարությունների կազմում, թարգմանություն:

 

Բաժնի աշխատակազմը

    
Անժելա Պապիկյան
Արտաքին կապերի 
բաժնի պետ

Հեռ.՝ (+374 60) 623598
Էլ-փոստ՝ 
ella.papikyan@isec.am
   

Կոնտակտներ

(+374 60) 623598

fordep@isec.am


Ծրագրեր


Համագործակցություն

Կրթաթոշակներ


Փաստաթղթեր