Գլխավոր էջ





Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) Տեղեկատվական  տեխնոլոգիաների  բաժինը ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Բաժնի գործունեության նպատակն է՝ ԳԿՄԿ ուսումնական գործընթացն ապահովելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, սերվերների, համակարգչային սարքավորումների, տեղային և ինտերնետ ցանցի, ուսումնատեխնիկական միջոցների սպասարկումն ու արդիականացումը, ինչպես  նաև  տեղեկատվական-կրթական և վեբ տեխնոլոգիաների զարգացումն ու սպասարկումը:

Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են `

  • համակարգիչների և ծրագրային փաթեթների անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը,
  • համակարգիչների և համակարգչային ու էլեկտրոնային սարքավորումների պարբերական ստուգումը և կենտրոնի հնարավորության սահմաններում հայտնաբերված անսարքությունների վերացումը,
  • տեղային համակարգչային ցանցի ղեկավարումը և ընդլայնումը,
  • ԳԿՄԿ կայքի կառավարումն ու բարելավումը,
  • էլեկտրոնային ուսուցման համակարգի կառավարումը,
  • ուսանողների գնահատման էլեկտրոնային համակարգի կառավարումը,
  • կենտրոնի տեղեկատվական համակարգերի միասնական շահագործումը և ինտեգրման աշխատանքների կատարումը, նոր ծրագրերի ու համակարգերի մշակումը և ներդրումը,
  • կենտրոնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կառավարումը,
  • տեղեկատվական նոր կրթական տեխնոլոգիաների ուսումնասիրումը և ներդրումը,
  • ԳԿՄԿ սերվերների կառավարումը և բարելավումը,սերվերներում տեղադրված տարբեր ծրագրային փաթեթների ու տվյալների արխիվացումն ու պահպանումը,
  • տեղային համակարգչային ցանցի անվտանգության ապահովումը,
  • ինտերնետ կապի ապահովումը,
  • անցագրային հսկողության ավտոմատացված համակարգերի շահագործումը և սպասարկումը,
  • կենտրոնում վեբ տեխնոլոգիաների, կայքերի կառավարման և էլեկտրոնային կառավարման ու գնահատման համակարգերի զարգացման աջակցությունը և այլն:


Բաժնի աշխատակազմը


Արմեն Եղոյան
Տեղեկատվական
տեխնոլոգիաների
բաժնի պետ
Հեռ.՝ (+374 10)568183 (398)
Էլ-փոստ` armen.yeghoyan@isec.am


Սուրեն Գևորգյան

Տեղեկատվական
տեխնոլոգիաների բաժնի
ցանցային ադմինիստրատոր

Հեռ.՝ (+374 10)568183 (398)
Էլ-փոստ՝ suren.gevorgyan@isec.am


Գրետա Կարապետյան
Տեղեկատվական
տեխնոլոգիաների
բաժնի
գլխավոր մասնագետ
Հեռ.՝ (+374 10)568183 (398)
Էլ-փոստ՝ greta.karapetyan@isec.am


Հայկ Նորավյան
Տեղեկատվական
տեխնոլոգիաների բաժնի
համակարգչային օպերատոր
Հեռ․՝ (+374 10)568183 (398)
Էլ-փոստ՝ hayk.noravyan@isec.am


 
Կոնտակտներ
(+374 10) 568183

itdep@isec.am


 
Փաստաթղթեր

ՏՏ ծառայություններ

Վերապատրաստումներ

Հարցումներ