Գլխավոր էջ





Օտարերկրյա ուսանողներ

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն
(2023-2024 ուսումնական տարի)

 

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առաջարկում է հետևյալ ասպիրանտական ծրագրերն անգլերեն լեզվով օտարերկրյա դիմորդների համար

 

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը առաջարկում է հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերն անգլերեն լեզվով օտարերկրյա դիմորդների համար

 
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2023 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2023 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2023 թ. հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ,


Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.


Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը

  1. Դիմում, 
  2. Դիմում-հարցաթերթիկ, 
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճեն,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3x4 չափսի 1 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  9. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:


Դիմորդները
 վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝


  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647)
  • արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)