Գլխավոր էջ





Դեկանատ

Դեկան
Ատոմ Մխիթարյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Հեռ.՝ 060-623520-369
Էլ. փոստ   atom.mkhitaryan@isec.am



Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանատը Կենտրոնին վերապահված մասնագիտությունների գծով մագիստրոսական կրթության մակարդակում և ուսուցման առկա և հեռակա ձևերով ուսումնական գործընթացների կազմակերպումն ու իրականացումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումներից է:


Դեկանատի  խնդիրներն են՝

  • նպաստել համապատասխան մասնագիտություններով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, ուսուցման որակի միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրմանը.
  • աջակցել համապատասխան մասնագիտական բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացմանն ու ստեղծագործական աշխատանքներին
  • աջակցել կրթական գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովմանը:  

 Դեկանատի  գործառույթներն են՝

  • վերահսկել կրթական ծրագրերով նախատեսված դասախոսությունների, գործնական, լաբորատոր և այլ պարապմունքների պատշաճ անցկացումը.
  • վերահսկել կրթության կազմակերպումը պետական չափորոշիչներին համապատասխան.
  • իրականացնել գիտելիքների ստուգման գործընթացը, քննությունների և լուծարքների միասնական փաստաթղթաշրջանառությունը.
  • կազմակերպել ուսումնական գործընթացի կանոնակարգված գործունեությունը, իրականացնել աշխատանքներ ուսումնական գործընթացի վերահսկողություն ուղղությամբ.
  • նպաստել ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ստեղծագործական գործունեության /մասնակցություն գիտաժողովներին, գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների տպագրություն և այլն/ իրականացմանը, համակարգել արդյունքների հավաքագրման գործընթացը.
  • աջակցել ուսանողների ինքնակառավարման մեխանիզմների զարգացմանը, ղեկավարել ուսանողների գիտահետազոտական և ստեղծագործական գործունեությունը.


Հաշվետվություններ
  • Հաշվետվություն 2017-2018
  • Հաշվետվություն 2018-2019
  • Հաշվետվություն 2020-2021
  • Հաշվետվություն 2021-2022