Գլխավոր էջ





Գրադարանային - տեղեկատվական աղբյուրների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Տիգրան Կարոյի Զարգարյան
տեխնիկական գիտությունների
թեկնածու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը հիմնադրվել է 2009 թ., Եվրամիության Տեմպուս 145021 -Tempus-2008UK- JPCR  միջազգային ծրագրի շրջանակում: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր թվային գրադարանների նախագծման բնագավառում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ: Մագիստրոսական այս ծրագիրն անցած ուսանողները պատրաստ են աշխատելու գրադարանի ղեկավարման, հանրային և տեխնիկական ծառայությունների, տեղեկատվական-մատենագիտական ոլորտում, ինչպես նաև հանրային, դպրոցական, ակադեմիական և հատուկ գրադարաններում:


Ամբիոնի խնդիրներն են ՝

«Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ պատրաստել  բարձր որակավորմամբ  մագիստրոսներ,  մշակել կադրերի  պատրաստման ժամանակակից մեթոդներ, թվային գրադարանների նախագծման, կառուցման բնագավառներում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել  մասնագիտական ոլորտում  միջազգային գիտակրթական  համագործակցությանը,  կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:

Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, համակարգչային գիտության,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:


Մասնագիտացումը՝  գրադարանային տեղեկատվական աղբյուրներ 


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների,  գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և վերլուծությունները: Ամբիոնի դասախոսական կազմը հրատարակել է գիտական հոդվածներ` թվայնացման օգնությամբ նյութերի երկարաժամկետ պահպանության խնդիրների, թվային դարաշրջանում հեղինակային իրավունքի նորմերի և դրույթների վերանայման մասին, մասնակցել է հեռավար կրթության միջավայրի ձևավորմանը միտված մեթոդական քննարկումներին։


Ամբիոնի աշխատակազմը՝

Զարգարյան Տիգրան տեխնիկական գիտ․ թեկնածու
Մինասյան Կարապետ բանասեր, դասախոս
Մանուկյան Արայիկ մաթեմատիկոս ծրագրավորող, դասախոս
Վիրաբյան Ամատունի պատմական գիտ․դոկտոր
Պետրոսյան Արթուր տեխնիկական գիտ․ թեկնածու
Պետրոսյան Գոհար ֆիզմաթ.գիտութ.թեկնածու, դոցենտ
Քերոբյան Ռուզաննա ինժեներ-սիստեմատեխնիկ, դասախոս 
Բաբայան Սիմոն իրավագիտության թեկնածու
Սարգսյան Արմեն տնտեսագիտության թեկնածու
Սիմոնյան Արամ տնտեսագիտության թեկնածու
Հարությունյան Մանուկ  փիլիս.գիտութ.դոկտոր 
Հարությունյան Լիդիա բանասիրական գիտ.թեկնածու

Հեռ.`          (+374 10) 524750

Էլ. փոստ`  tigran@flib.sci.am