Գլխավոր էջ





Հանրային կապերի և կարիերայի բաժին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) հանրային կապերի և կարիերայի բաժինը ԳԿՄԿ կառուցվածքային  ստորաբաժանումներից է:

Բաժնի հիմնական նպատակն  է` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարկանիշի բարձրացման, դրական հասարակական կարծիքի ուղղությամբ տարբեր աշխատանքների իրականացումը, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ տեղական կամ միջազգային կազմակերպությունների և ԳԿՄԿ-ի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի լուսաբանումը, աշխատանքային շուկայում ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողների և շրջանավարտների աշխատանքային մրցունակության ուսումնասիրությունը, շրջանավարտների և ԳԿՄԿ-ի միջև մշտական կապի ամրապնդումն ու համագործակցության ապահովումը:

Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են`

  • ԳԿՄԿ ինտերնետային կայքի թարմացումների և առցանց հետադարձ կապի ապահովումը:
  • ԳԿՄԿ-ի մասին տեսանյութերի և աուդիոնյութերի պատրաստումն ու դրանց տարածումը:
  • Հասարակայնության հետ կապերին և ԶԼՄ-ներին առնչվող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարվող աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
  • Մասնակցություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում անցկացվող լուսաբանման ենթակա նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային միջոցառումներին և դրանց լուսաբանման աշխատանքերի իրականացումը:
  • ԳԿՄԿ վարկանիշի բարձրացման ուղղությամբ տարբեր ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, էքսկուրսիաների, փոխայցերի և այլ միջոցառումների կազմակերպումը և/կամ մասնակցությունը:
  • ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանքի ընդունվելու հիմնախնդիրների ուղղությամբ ԳԿՄԿ-ում տարվող աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
  • ԳԿՄԿ ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը, գործատուների հետ հանդիպումների և միջոցառումների կազմակերպումը։
  • Ուսանողների և շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը:
  • Սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական միջոցառումների կազմակերպումը:
  • ԳԿՄԿ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հետ ակտիվ համագործակցության կազմակերպումը՝ գիտական, կրթական, խորհրդատվական, ժամանցային և այլ բնույթի միջոցառումների իրականացման շրջանակներում:
  • Գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի, հուշագրերի, պայմանագրերի կնքումը և դրանց իրականացման ապահովումը:
  • Գործատուների և ԳԿՄԿ-ի ամբիոնների միջև հաղորդակցության ապահովումը, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ կադրերի վերապատրաստման փաթեթների մշակումը:
  • Աջակցության ցուցաբերում ԳԿՄԿ ամբիոններին՝ ուսանողների պրակտիկայի կազմակերպման գործընթացում:
  • ԳԿՄԿ-ի «Շրջանավարտների տեղեկատվական համակարգի» մշակումն ու պարբերաբար թարմացումը:
  • ԶԼՄ-ներով կրթության և գիտության ոլորտի կարևոր խնդիրների վերաբերյալ հրապարակված նյութերի վերլուծությունը, այդ նյութերի տեղայնացումն ու համապատասխան ընթացքի ապահովումը:
  • Հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպումը լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, մամուլի հաղորդագրությունների պատրաստումը:
  • Եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ տեղեկատվական նյութերի, տեքստերի, նորությունների, հայտարարությունների կազմման և թարգմանության որակի ապահովումը:


Բաժնի աշխատակազմը

 


Լիլիթ Ադամյան
Հանրային կապերի և կարիերայի
 բաժնի
պետ
Հեռ.՝ (+374 60) 62 35 20
lilit.adamyan@isec.am

  


 


Կոնտակտներ

(+374 60) 62 35 20

pr@isec.am