Գլխավոր էջ





Ուսումնական մաս

Ուսումնամեթոդական մասի պետ
Երջանիկ Զարգարյան

ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
Հեռ.՝ 010 524812

 



ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնամեթոդական մասը կառուցվածքային ստորաբաժանում է, որը իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումն ու համակարգումը:

Ուսումնամեթոդական մասի խնդիրներն են՝

  • ապահովել Կենտրոնում կրթության որակի բարձրացումը՝ համապատասխան ծրագրերի իրականացման միջոցով;
  • կազմակերպել մագիստրոսների ընդունելության, հեռացման, ուսանողների իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարեկետման գործընթացը;
  • ներկայացնել ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, մշակել առաջարկություններ մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ;
  • նախապատրաստել Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի  շրջանավարտներին  կրթության  հաջորդ մակարդակում՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:

Ուսումնամեթոդական մասի գործառույթներն են՝

  • ուսումնական և աշխատանքային պլանների   մշակման գործընթացի կազմակերպում  և վերահսկում;
  • ամբիոնների ուսումնական բեռնվածքների պլանավորում, համակարգում և կատարման վերահսկում;
  • պետական որակավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում;
  • ուսումնական  գործընթացի  ժամանակացույցի  կազմում  և  կատարման վերահսկում;
  • առկա   և   հեռակա   ուսուցման   համակարգերի   ուսումնական, արտադրական, մանկավարժական, գիտամանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում, մեթոդական ապահովում և վերահսկում;
  • ուսանողների   ավարտական   փաստաթղթերի   նախապատրաստում   և հաշվառում:

 

 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ