Գլխավոր էջ





Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Կարեն Համլետի Խաչատրյան
պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում «Պատմություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություններով հետազոտական կարողություններով օժտված մագիստրոսներ պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են՝

«Պատմություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություններով պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, ժամանակակից մեթոդներով իրականացնել գիտամեթոդական և գիտամանկավարժական գործունեություն, հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդում են  գիտակրթական ասպարեզում ու դիվանագիտական ծառայության մեջ փորձառություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ:


Մասնագիտացումը՝  պատմություն, միջազգային հարաբերություններ


Գիտահետազոտական աշխատանքները՝

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական մի քանի տասնյակ մենագրություն և ուսումնամեթոդական աշխատություն: Միայն 2014-2015 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 70 գիտական հոդված, ութ մենագրություն, չորս դասագիրք, մեկ ուսունամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի դասախոսներն ու մագիստրանտներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտությունների արդյունքները:


Ամբիոնի աշխատակազմը՝

Խաչատրյան Կարեն պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
Աբրահամյան Հրանտ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ազիզբեկյան Ռուբեն պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ալեքսանյան Հովհաննես պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Առաքելյան Գրիգոր դասախոս
Ավագյան Քնարիկ պատմական գիտությունների թեկնածու
Ավետիսյան Սուրեն պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաղդասարյան Նելլի քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խառատյան Ալբերտ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Խուդինյան Գևորգ պատմական գիտությունների դոկտոր
Հայրապետյան Կարեն  պատմական գիտությունների թեկնածու
Հարությունյան Համլետ       պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննիսյան Լիլիթ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ղազարյան Արտաշես պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարուքյան Արմեն պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մելիքյան Լաուրա պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մելքոնյան Աշոտ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Սարուխանյան Նորայր պատմական գիտությունների դոկտոր
Սուքիասյան Համո պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վարդանյան Վրեժ պատմական գիտությունների դոկտոր
Վարդումյան Գոհար պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիրաբյան Ամատունի պատմական գիտությունների դոկտոր
Տեր-Ղևոնդյան Վահան  պատմական գիտությունների թեկնածու

 


Հեռ.`   (+374 10) 581901

Էլ. փոստ`
 
history@sci.am

 

 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ