Գլխավոր էջ





Հոգեբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաիրա Ռաֆիկի Հակոբյան 
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր սոցիալական կյանքի տարբեր բնագավառներում հոգեբանություն մասնագիտության դերի կարևորությամբ և տարբեր ոլորտներում հոգեբանական գործունեություն ծավալելու ընդունակ  որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
 


Ամբիոնի խնդիրներն են ՝


«Հոգեբանություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, հոգեբանություն մասնագիտացմամբ մշակել կադրերի  պատրաստման ժամանակակից  մեթոդներ, հոգեբանական գիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, մասնագիտական ոլորտում  նպաստել  միջազգային գիտակրթական համագործակցությանը,  կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:

Ամբիոնում դասավանդվում են  կրթության, գիտության և հասարակագիտական  այլ ոլորտներում  բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ամբիոնը  իրականացնում է մասնագիտական վերապատրաստումներ և  որակավորման բարձրացման դասընթացներ, հոգեբանական ծառայություններ ու մասնագիտական թրեյնինգներ:


Մասնագիտացումը՝  սոցիալական հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական չորս մենագրություն և ուսումնամեթոդական 6 աշխատություն: Միայն 2013-2014 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 30 գիտական հոդված, երեք մենագրություն, երեք ուսունամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը 2014 և 2015 թվականներին  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի կողմից հրատարակված «Գիտական հոդվածների ժողովածուի» գլխավոր խմբագիրն է: Ժողովածուն ներառված է ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:
Ամբիոնի գոյության ընթացքում՝ 2007 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են  մի շարք  դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերջիններս կյանքի կոչում գործնականում:
Ամբիոնում ստեղծվել է նաև «Հոգեբանական  դիտարան», որտեղ քննարկվում  են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա  հոգեբանական հիմնախնդիրներ՝ դասընթացների ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքները վերածելով գործնական հմտությունների, իրականացվում են հոգեբանական ծառայություններ ու մասնագիտական թրեյնինգներ:
Հոգեբանության ամբիոնի  գործունեության շրջանակներում ձևավորվել է հոգեբան-մագիստրանտների «Աջակցություն» կամավորների ակումբ, որի անդամները պատրաստակամորեն իրենց աջակցությունն են ցույց տալիս հոգեբանական տարաբնույթ խնդիրներ ունեցող խոցելի խմբերին ու անձանց, իրենց առաքելության շրջանակներում այցելում մանկատներ, ծերանոցներ, աջակցության ձեռք պարզում օգնություն ակնկալողներին:
Ամբիոնը և «Աջակցություն» կամավորների ակումբը համագործակցում է «Մեր Դուն», «Երխաների պաշտպանություն», «Աջակցություն հաշմանդամներին» և այլ սոցիալական ինստիտուտների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ:
Ամբիոնի գիտական առաջատար թեման է «Սոցիալ-հոգեբանական մարգինալացման հիմնախնդիրը և հաղթահարման հոգեբանական  մեխանիզմները»: 


Ամբիոնի աշխատակազմը՝
 

Նաիրա Հակոբյան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սամվել Սուքիասյան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ասյա Բերբերյան  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Նաղդյան հոգեբանական գիտությունների դոկտոր
Վլադիմիր Միքայելյան հոգեբանական գիտությունների դոկտոր
Մանուկ Հարությունյան փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Գայանե Հարությունյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վազգեն Պողոսյան  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սյուզան Սարգսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիամ Մեհրաբյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արթուր Կոբելյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիաննա Ավետիսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարինե Սահակյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գայանե Ղազարյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անժելիկա Այվազյան հոգեբանական գիտությունների թեկնածու
Մարիա Թևոսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նաիրա Սլդոյան հոգեբանության ամբիոնի համակարգող

Հեռ.          (+374 60) 623520 /303/

Էլ. փոստ
 
 nhakobyan@mail.ru