Գլխավոր էջ





Հոգեբանական դիտարան

«Հոգեբանական դիտարանը» ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի պրակտիկ աշխատանքների բազային կենտրոնն է, որի ծառայություններից օգտվում են հոգեբանական աջակցության կարիք ունեցող հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
«Հոգեբանական դիտարան» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ներգրավված են գործնական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող, բազմամյա գիտագործնական փորձառությամբ ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  պրակտիկ հոգեբաններ, որոնց  մասնագիտական գործունեությունը բազմիցս արժանացել է երախտիքի խոսքերի, շնորհակալագրերի ու խրախուսանքների:


«Հոգեբանական դիտարանի» հիմնական գործառույթներն են՝

  • Մասնագիտական վերապատրաստում  և  որակավորումների բարձրացում
  • Պրակտիկ հոգեբանական տեխնիկաների ուսուցում 
  • Հոգեբանական թրեյնինգների կազմակերպում
  • Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա (աշխատանք երեխաների, դեռահասների և
    մեծահասակների հետ)
  • Խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն
  • Ընտանեկան հոգեբանական  խորհրդատվություն և հոգեթերապիա
  • Խմբային աշխատանքներ երեխաների հետ
  • Անհատական հոգեբանական խորհրդատվություն
  • Խմբային հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա
  • Մանկական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա
  • Մասնագիտական կողմնորոշման  և վերակողմնորոշման հոգեբանական աջակցություն

Կենտրոնը կազմակերպում է մասնագիտական քննարկումներ, խորհրդակցություններ, փորձի փոխանակման ծրագրեր: Մասնագիտական գործունեության ընթացքում  վերհանված խնդրահարույց հիմնախնդիրները` անձի ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում, դառնում են գիտական հետազոտության առարկաներ, ենթարկվում գիտական վերլուծության  և լուսաբանվում  գիտական տարբեր ամսագրերում ու ժողովածուներում, գիտական համաժողովներում:

«Հոգեբանական դիտարանում»  իրականացվում են գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ տարբեր բուհերի ուսանողական համակազմի համար, ինչպես նաև իրենց մասնագիտական փորձառությունն են հարստացնում հանրապետության տարբեր ուսումնական ու  գիտակրթական կենտրոնների մասնագետները:
«Հոգեբանական դիտարանում» իրականացվող ուսումնագործնական պարապմունքները հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները ստանում են համապատասխան վկայական:

Մասնագիտական համակազմը՝

Նաիրա Հակոբյան- հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Նաղդյան- հոգեբանական գիտությունների դոկտոր
Գայանե Հարությունյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վլադիմիր Միքայելյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սյուզան Սարգսյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիամ Մեհրաբյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արթուր Կոբելյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիաննա Ավետիսյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարինե Սահակյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գայանե Ղազարյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անժելիկա Այվազյան- հոգեբանական գիտությունների թեկնածու
Մարիա Թևոսյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ժոզեֆինա Եսայան - գործնական հոգեբան


Աշխատանքային ուղղություններն են`

  • Հաղորդակցության արդյունավետության բարձրացում
  • Կոնֆլիկտների հաղթահարում
  • Ինքնավստահության բարձրացում
  • Սթրեսի կառավարում
  • Արտթերապիայի բազային տեխնիկաներ
  • Բանակցությունների վարում
  • Գեշտալտ թերապիա
  • Ընտանեկան խորհրդատվություն
  • Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում
  • Հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորում
  • Անձնային աճ
  • Իմիջի կատարելագործում (անձնական հմայքի տեխնիկաներ)

 


«Հոգեբանական դիտարանի» կանոնադրություն 


«Հոգեբանական դիտարանի» աշխատանքները
 
համակարգում է հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելիկա Այվազյանը:


Հասցե՝ Բաղրամյան 24/Դ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտակրթական միջազգային կենտրոն, երկրորդ հարկ:


Հեռ.` 060 623-520:



 



 
 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ