Գլխավոր էջ





Տնօրեն

ԱԼԲԵՐՏ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ


                                                                 
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն
ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Կրթությունը

1958 - 1963 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1968 - 1971 Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտ, ասպիրանտուրա     
1972 Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան
1992 ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան


Աշխատանքային գործունեությունը

1963

Երևանի պետական համալսարանի
կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, 
կրտսեր գիտաշխատող

1966 - 1968

Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտ, ստաժյոր հետազոտող

1971 ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող
1976 - 1979 ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, ավագ գիտաշխատող

1979 - 1981

ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, խմբի ղեկավար

1981 - 1994

ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, սեկտորի վարիչ

1978 - 1994

ՀՀ ԳԱԱ էներգետիկայի գիտական խորհրդի գիտական քարտուղար

1994 - 1999

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ

1994 - 1997

ԱՊՀ երկրների գիտատեխնիկական խորհրդի փորձագետ

1999 - 2002

ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ

2002-ից առ այսօր  

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

 
Գիտական գործունեությունը

Հեղինակ է 158 գիտական աշխատանքների, այդ թվում 9 գյուտերի, որոնց մեծ մասը տպագրված է միջազգային ամսագրերում: Գիտական հետազոտությունները նվիրված են կիսահաղորդչային նյութերի ֆիզիկայի, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչների, ինչպես նաև արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման հիմնահարցերին:
Հիմնարար հետազոտություններ է կատարել կիսահաղորդչային օքսիդների էլեկտրաֆիզիկական հատկությունների, նրանցից պատրաստված ֆոտոէլեկտրոդների ֆոտոէլեկտրաքիմիական, ինչպես նաև կիսահաղորդիչ-էլեկտրոլիտ սահմանի ֆիզիկական հատկությունների բնագավառում, ինչը հնարավորություն է տվել փոխհամաձայնեցնել նշված պարամետրերը, հասնել արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման պրոցեսի էֆեկտիվության էական բարձրացման: Անցումային մետաղների օքսիդների հիման վրա ստեղծված ֆոտոէլեկտրոդներն իրենց արդյունավետությամբ լավագույններն են: Մշակված էլեկտրոդների հիման վրա առաջին անգամ ստեղծվել է արևի էներգիան ջրածնայինի վերածող ֆոտոէլեկտրոլիզի սարք, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության ցուցահանդեսի (ВДНХ) շքանշանի և առաջին կարգի դիպլոմի:
Գիտական գործունեության հաջորդ շրջանում` 1987 թ. բարձրջերմաստիճանային գերհաղորդականության (ԲՋԳՀ) հայտնաբերումից հետո, նա առաջիններից էր, որ նախաձեռնեց բարձրջերմաստիճանային կերամիկական գերհաղորդիչների ստացումը և ուսումնասիրությունը և շատ կարճ ժամանակում հասավ նկատելի հաջողությունների: Հետազոտությունների արդյունքում մշակվել է նոր տիպի մագնիտոմետր` գերհաղորդչային զգայուն էլեմենտով` պատրաստված ջոզեֆսոնյան միջավայրով օժտված բարձրջերմաստիճանային կերամիկայից: Առաջին անգամ նրա կողմից ուսումնասիրվել է բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչների օգտագործման հնարավորությունը` որպես ֆոտոէլեկտրոդներ ֆոտոէլեկտրաքիմիական  փոխակերպիչներում, նշվել են հեռանկարները:
Նրա աշխատանքները՝ ինչպես արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման, այնպես էլ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության բնագավառներում, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և լայնորեն ցիտվում են արտասահմանյան հետազոտողների կողմից:
Էական ներդրում ունի նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Նրա ջանքերով և նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում 2004 թվականից կազմակերպվեց ուսուցում մագիստրոսական կրթական ծրագրերով, որի նպատակն էր, օգտագործելով ԳԱԱ համակարգի գիտատեխնիկական հարուստ ներուժը, որակյալ կադրեր պատրաստել և այդ կադրերով համալրել ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները:

Պարգևներ

2013  -    Մովսես Խորենացի մեդալ
2015  -    ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ոսկե մեդալ



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ