Գլխավոր էջ





Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Վլադիմիր Գրիգորի Սահակյան 
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հիմնադրվել է 2006 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներում, Հայաստանի սոցիալական կյանքի տարբեր բնագավառներում համակարգչագիտությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկով։


Ամբիոնի խնդիրները՝

Պատրաստել համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ մագիստրոսներ, որոնք կկարողանան իրականացնել  հետազոտական և կիրառական աշխատանքներ:
Ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, ապագա մասնագետների մրցունակության հնարավորություններ:
Իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն ամբիոնի գերակա ուղղություններով, պատրաստել տեսական և մեթոդական նյութեր:
Ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները,     ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
Ապահովել ուսումնական և գիտահետազոտական պրակտիկաներ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումներում:


Մասնագիտացումը՝  Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները ծավալվում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ, http://iiap.sci.am):
Մագիստրոսական hետազոտություններն ու մշակումներն իրականացվում են ժամանակակից գիտելիքների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ համապատասխան ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի բաժինների գերակա ուղղությունների, այդ թվում ՝
Ավտոմատների տեսություն և կիրառություններ
Ալգորիթմների տեսություն և ծրագրերի ավտոմատ սինթեզ
Գրաֆների տեսության էքստրեմալ խնդիրներ
Դիսկրետ մոդելավորում,  անալիզ և պատկերների ճանաչողություն
Ազդանշանների և պատկերների մշակում
Մեքենայական ուսուցման ալգորիթմներ և փորձագիտական համակարգեր
Մաթեմատիկական տրամաբանություն և ավտոմատացված տրամաբանական արտածում
Տրամաբանական համակարգերի մաթեմատիկական մոդելավորում
Ինֆորմացիայի տեսություն և կիրառական վիճակագրություն
Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր
Տվյալների կոդավորում
Մոնիտորինգի և կառավարման համակարգեր
Ցանցային տեխնոլոգիաներ
Գիտական հետազոտությունների արդյունքները հրապարակվում են ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» աշխատանքների ժողովածուում, որը լույս է տեսնում տարին երկու անգամ։
Երկու տարին մեկ անգամ անց է կացվում “CSIT” միջազգային գիտաժողով, որտեղ մագիստրանտները հնարավորություն ունեն  ծանոթանալու գիտական նորույթներին և ներկայացնելու սեփական ձեռքբերումները:


Ամբիոնի աշխատակազմը՝
 

Վլադիմիր Սահակյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Յուրի Շուքուրյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իգոր Զասլավսկի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Էդուարդ Պողոսյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հակոբ Սարուխանյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դավիթ Ասատրյան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արամ Նանասյան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մարիամ Հարությունյան    ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Միքայել Գյուրջյան տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հրաչ Ասցատրյան տեխնիկական գիտությունների թեկնածու
Վիլիկ Կարախանյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Արսեն Մոկացյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Փառանձեմ Հակոբյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մելս Կյուրեղյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Սերգեյ Աբրահամյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Իսկանդար Կարապետյան             ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Էմիլ Գազազյան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Ռուզաննա Քերոբյան  ինժեներ-սխեմատեխնիկ, դասախոս
Լաուրա Մովսիսյան ամբիոնի համակարգող

Հեռ.` (+37410) 282080

Էլ. փոստ` vladimir.sahakyan@sci.am