Գլխավոր էջ





Ասպիրանտուրայի բաժին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան գործում է Գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ԳԱ Նախագահության կողմից 1944 թվականին հաստատված «Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայի կանոնադրության» համաձայն: Ասպիրանտուրայի գործունեությունն նպատակաուղղված է գիտության  և տեխնիկայի զարգացումն  ապահովելու նպատակով բարձրորակ գիտահետազոտական և գիտամանկավարժական կադրեր պատրաստելուն:
Ասպիրանտուրայի բաժինը կադրերի պատրաստումն իրականացնում է սերտ համագործակցելով ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ, որոնք ունեն ժամանակակից գիտահետազոտական ու փորձարարական հարուստ բազա, հեղինակավոր գիտական դպրոց, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտակրթական ծրագրերի, նախագծերի մշակմանն ու իրականացմանը:

Ասպիրանտուրայի բաժնի նպատակը և խնդիրներն են`

  • վերակառուցել ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճան՝ որակավորումների ազգային և համաեվրոպական շրջանակներին համապատասխան, ասպիրանտուրայի կրթական կառուցամասն աստիճանաբար համապատասխանեցնելով Բոլոնիայի գործընթացի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքներին,
  • վերակառուցել ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան՝ նպատակաուղղելով ասպիրանտական կրթությունն արդյունավետ հետազոտական և մասնագիտական աշխատանք կատարելու ունակ գիտահետազոտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ,
  • ասպիրանտի և հայցորդների ուսումնական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը,
  • ուսումնական գործընթացի ընթացակարգերի, հետազոտողի պատրաստման գիտակրթական ծրագրի մեթոդական փաստաթղթերի, ասպիրանտի և հայցորդի անհատական պլանի և եզրափակիչ ատեստավորման կազմակերպման ընթացակարգի մշակումը,
  • խորհրդատվական, մեթոդական և տեղեկատվական օգնության տրամադրումը գիտական կազմակերպություններին՝ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում,
  • ծրագրի կրթական կառուցամասում նախատեսել անհրաժեշտ մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու հմտությունների ուսուցմանը միտված դասընթացներ և ծրագրեր: 

Բաժնի աշխատակազմը

       
 Կարինե Բեգոյան
 Ասպիրանտուրայի

 բաժնի պետ
 Հեռ.՝ (+374 60) 623601
 Էլ-փոստ՝ aspirant@isec.am
   Էրադա Սարգսյան
 Ասպիրանտուրայի բաժնի
 մասնագետ
 Հեռ.՝ (+374 60) 623601
 Էլ-փոստ՝ aspirant@isec.am
 

Կոնտակտներ

(+374 60) 623601

aspirant@isec.am


Փաստաթղթեր