Գլխավոր էջ





Դեղագործական քիմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ
Հասմիկ Գրիգորի Աղաբաբյան
քիմիական գիտությունների թեկնածու, դո
ցենտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Դեղագործական  քիմիա» ամբիոնը ստեղծվել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ նուրբ  օրգանական քիմիայի ինստիտուտի (այժմ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա­տեխնոլոգիական կենտրոն, ՕԴՔԿ) գիտական ներուժի հիման վրա:
Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր դեղագործության, դեղագործական քիմիայի, դեղերի արտադրության, ինչպես նաև հնարավոր ֆիզիոլոգիական ակտիվությամբ օժտված նոր միացությունների սինթեզի և ուսումնասիրության ոլորտում աշխատելու ընդունակ, հետազոտական կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են՝  

«Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ մագիստրոսի որա­կա­վոր­ման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել գիտական հետազո­տություններ, նպաս­տել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագոր­ծակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր և ուսումնա­մեթոդական ձեռնարկներ: Ամբիոնում դասավանդում են օրգանական և դեղագործական քիմիայի, դեղաբա­նության և հարակից գիտությունների ոլորտ­նե­րում բարձր որակավորում ունեցող մաս­նագետներ: Ամբիոնի կողմից իրականացվում են մասնագի­տա­կան վերապատրաստումներ և որակավորման բարձրացման դասընթացներ:


Մասնագիտացումը` դեղագործական քիմիա


Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնում դասավանդում են ՀՀ ԳԱԱ  ինստիտուտների գիտնական­ներ, ինչպես նաև առաջատար բուհերի դասախոսներ` գիտությունների 8 դոկտոր (այդ թվում՝ ԳԱԱ մեկ թղթակից-անդամ, 4 պրոֆեսոր), գիտությունների 7 թեկնածու (այդ թվում՝ 4 դոցենտ):
Ամբիոնի գոյության ընթացքում դասախոսների ջանքերով լույս է տեսել 3 ուսումնական ձեռնարկ, մեկ տեղեկագիրք, մեկ գիրք: Միայն 2010-2014 թթ. հրատարակվել են 95-ից ավելի հոդվածներ և այլ աշխատու­թյուններ: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Ամբիոնի դասախոս,  ՀՀ ԳԱԱ ՕԴՔԿ-ի տնօրեն՝ Վ. Թոփուզյանը կենտրոնում գործող ԲՈՀ-ի 010 «Օրգանական քիմիա, Բարձրամո­լեկուլային միացություններ, Կենսօրգանական քիմիա» մասնագիտական խորհրդի նախագահն է:


Ամբիոնի աշխատակազմը՝

Աղաբաբյան Հասմիկ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Թոփուզյան Վիգեն

քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ

Սարգսյան Մուշեղ քիմիական գիտությունների դոկտոր
Բաբայան Լյուսյա բժշկական գիտությունների դոկտոր
Մնացականյան Վիլեն  քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անտոնյան Ալվարդ կենսաբանական գիտությունների թեկնածու
Պարոնիկյան Ռուզաննա        կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Առնոս քիմիական գիտությունների դոկտոր
Հովհաննիսյան Հրաչյա

կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Փեփոյան Աստղիկ կենսաբանական գիտությունների դոկտոր
Ղազարյան Պետրոս

կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սարգսյան Ժաննա քիմիական գիտությունների թեկնածու
Թոսունյան Սյուզաննա քիմիական գիտությունների թեկնածու
Սիմոնյան Արամ

տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ներսեսովա Լյուդմիլա

կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գինոսյան Աղավնի դեղագործ, դասախոս
Թեփելիկյան Մարի բանասեր, դասախոս
Շահումյան Անահիտ «Դեղագործական քիմիա» ամբիոնի համակարգող

Հեռ.`        (+374 60) 623597 

Էլ. 
փոստ`
  hasagababyan@gmail.com 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ