Գլխավոր էջ





Արևելագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Ռոբերտ Պետրոսի Ղազարյան,
պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնը հիմնադրվել է 2008 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր պատմագիտության կարևորագույն ճյուղերից մեկի՝ արևելագիտության բնագավառում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ: 


Ամբիոնի խնդիրներն են ՝

«Արևելագիտություն» մասնագիտությամբ պատրաստել  բարձր որակավորմամբ  մագիստրոսներ,  մշակել կադրերի  պատրաստման ժամանակակից մեթոդներ, արևելագիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել  մասնագիտական ոլորտում  միջազգային գիտակրթական  համագործակցությանը,  կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության,  հասարակագիտական ոլորտներում  բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:


Մասնագիտացումը՝  արևելագիտություն


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական տասնհինգ մենագրություն և ուսումնամեթոդական վեց աշխատություն: Միայն 2013-2014 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով հիսուն գիտական հոդված, յոթ մենագրություն, երեք ուսունամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենն է, Ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 006 «Համաշխարհային պատմության» մասնագիտական խորհրդի անդամ է, ինչպես նաև «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Մերձավոր Արևելք», «Fundamental Armenology» գիտական ժողովածուների խմբագրական խորհրդի անդամ:
Ամբիոնի գոյության ընթացքում՝ 2008 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների,  գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերլուծությունները:


Ամբիոնի աշխատակազմը՝

Ռոբերտ Ղազարյան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ռուբեն Սաֆրաստյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արամ Քոսյան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ազատ Բոզոյան պատմական գիտությունների դոկտոր
Պավել Չոբանյան պատմական գիտությունների դոկտոր
Արմանուշ Կոզմոյան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արաքս Փաշայան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գոհար Իսկանդարյան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բենիամին Մաիլյան
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հասմիկ Հմայակյան պատմական գիտությունների թեկնածու
Նազելի Նավասարդյան պատմական գիտությունների թեկնածու
Արամ Գասպարյան պատմական գիտությունների թեկնածու
Անուշ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Տաթևիկ Մանուկյան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Կարոլինա Սահակյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Մարգարիտա Մարկոսյան արևելագիտության ամբիոնի համակարգող 



 

Հեռ.`         (+374 10) 565211


Էլ.
փոստ`
   rghazaryan@orient.sci.am



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ