Գլխավոր էջ





Պատմություն

Գիտությունը ուժ է :
Գիտությունն ու կրթությունը մեր հարատևման երաշխիքն են
Գիտության և կրթության պահպանումն ու զարգացումը պետք է լինի պետության գլխավոր խնդիրը:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է 1997 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը:
2004 թ. հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ հարուստ գիտական ներուժը (ՀՀ ԳԱԱ համակարգում է կենտրոնացած երկրի գիտական ներուժի մեծ մասը) և մասնագիտական ուսուցման միջազգային չափորոշիչները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական ծրագրերով:
ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական  գործունեության: Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց հնարավորինս արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը և ձեռք բերելու գիտական մտածողություն: Նման մոտեցումը կնպաստի նաև կրթության և գիտության մերձեցմանը:
Կենտրոնի նյութատեխնիկական բազան մշտապես համալրվում է  համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով. նրա կրթական նպատակների իրականացմանն օժանդակում են նաև ակադեմիական շատ ինստիտուտներ իրենց ժամանակակից սարքավորումներով: Գիտակրթական կենտրոնի մագիստրանտներն ու ասպիրանտները օգտվում են ՀՀ ԳԱԱ հիմնարար` Հայաստանի լավագույն և հարուստ գիտական գրադարանից:
2002 թ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը գլխավորում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը: Նրա ղեկավարությամբ Կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ ժամանակակից որակյալ կրթություն կազմակերպելու ուղղությամբ: Վերջինս գլխավոր կռվանն է միջազգային կրթական տարածքում ինտեգրվելու, արժանի տեղ զբաղեցնելու հանրապետության գիտակրթական հաստատությունների շարքում և նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն իր բարձրորակ կադրերով կարևոր դեր ունի կատարելու հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում:


Նորությունների օրացույց


Հեռավար ուսուցում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակ

Գոհունակության հարցում

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական կայքի վերաբերյալ գոհունակության հարցում