Հեռավար դասընթացների հավաստագրերի հանձնում
Ս.թ. մարտի 25-ին, մարտի 27-ին և ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հեռավար դասընթացների հավաստագրերի շնորհումը
դասընթացների շրջանավարտներին: Առավել քան 250 մասնակցի, որոնք բարեհաջող ավարտել էին հեռավար դասընթացները, շնորհվեցին հավաստագրեր, որոնք կօգնեն
շրջանավարտներին գտնել իրենց տեղը ներկայիս աշխատաշուկայում՝ զինված նոր գիտելիքներով և հմտություններով: