Գլխավոր էջ





Կրթության որակի ապահովման բաժին

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) Կրթության որակի ապահովման բաժինը ԳԿՄԿ  կառուցվածքային  ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 2013 թվականին:

Բաժնի  գործունեության  նպատակն  է՝  ԳԿՄԿ-ում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումը:

Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են`

  • ԳԿՄԿ կրթության որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում: 
  • Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ԳԿՄԿ գործունեության բոլոր հիմնական ոլորտներում:
  • Ուսանողների և շրջանավարտների` ստացած կրթությունից գոհունակության, առաջարկությունների ու դիտողությունների բացահայտում:
  • Կրթության որակի համար ԳԿՄԿ հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահեկիցների առջև:
  • Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` ԳԿՄԿ և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործում, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում:
  • Ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և այլ բուհերի ՈԱ բաժինների հետ կապերի հաստատում և ամրապնդում:

Բաժինը`

  • մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին,սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
  • մշակում է ԳԿՄԿ ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
  • համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումներում,
  • ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների մասնակցությունը,
  • կազմակերպում է ԳԿՄԿ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
  • վերադաս մարմնի հետ համատեղ համակարգում է Կենտրոնի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
  • համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ,
  • ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում, դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
  • կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
  • համակարգում է ԳԿՄԿ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
  • մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ և այլն) և ընթացակարգերը,
  • համագործակցում է ԳԿՄԿ գիտական խորհրդի, ուսանողական խորհրդի և ԳԱԱ ինստիտուտներում տեղակայված ԳԿՄԿ ամբիոնների ՈԱ պատասխանատուների հետ և աջակցում նրանց աշխատանքներին:

 Բաժնի աշխատակազմը
 

     
Նարինե Վարդանյան
Կրթության որակի ապահովման
բաժնի պետ
Հեռ.՝ (+374 60) 623599
 Էլ-փոստ՝ narine.vardanyan@isec.am 
     

 Նունե Գալստյան
Կրթության որակի ապահովման
բաժնի սոցիոլոգ

Հեռ.՝ (+374 60) 623599
 Էլ-փոստ՝ nune.galstyan@isec.am


Կոնտակտներ

(+374 60) 623599

qadep@isec.am


 

Փաստաթղթեր