Գլխավոր էջ





6 Հնս

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻՆ

Հունիսի 6, 2023

Հայաստանում գիտության ոլորտը զարգացնելու համար ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» ՄՐՑՈՒՅԹ:

Շահելու դեպքում ասպիրանտը ստանում է յուրաքանչյուր ամիս 150 հազար դրամ աշխատավարձ: Եվս 50 հազար դրամ ասպիրանտի գիտական ղեկավարն է լրացուցիչ հավելավճար ստանում: Տարեկան 800 հազար էլ ասպիրանտն ունենում է իր այլ ծախսերի համար՝ սարքեր, սարքավորումներ, գործուղումներ, համակարգիչ:

Մրցույթին մասնակցող ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» ճյուղերի մասնագիտություններով։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգով (https://grants.scs.am)` մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռախոս՝ +37410 210 140 (*113; *116), էլեկտրոնային փոստ՝ support@scs.am):

Մրցույթի հրավերի փաթեթը

Ուշադրություն. հայտերի ընդունման համար https://grants.scs.am համակարգը հասանելի կլինի հունիսի 20-ից: