Աշխատաժողով՝ նվիրված ասպիրանտական կրթական ծրագրերի զարգացման պլանի մշակմանը
Ապրիլի 15, 2015ԵՄ TEMPUS-ի “VERITAS”՝ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 13-14-ը Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ասպիրանտական կրթական ծրագրերի զարգացման պլանի քննարկմանը տեղական աշխատանքային խմբի և եվրոպական գործընկերների հետ: Երկօրյա աշխատաշողովի ընթացքում քննարկվեց տեղական աշխատանքային խմբի կողմից կազմած զարգացման պլանի նախագիծը, իսկ եվրոպացի գործընկերները ներկայացրեցին իրենց դիտարկումները և կարծիքները: