Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հավատարմագրվել է

Մայիսի 15, 2017

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Որոշումն ընդունվեց 2017 թ. մայիսի 11-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի կողմից: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Էդուարդ Հակոբյանը նիստի ընթացքում ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:

Ինչպես փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Էդուարդ Հակոբյանը, այնպես էլ հավատարմագրման հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին ակադեմիական համակարգում կրթության կազմակերպման ԳԿՄԿ մոդելը և կարևորեցին ԳԱԱ համակարգում գիտակրթական միջազգային կենտրոնի ստանձնած դերն ու առաքելությունը:

Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն՝ համաձայն որի ԳԿՄԿ-ն ստացավ հավատարմագրում 4 տարի ժամկետով:



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ