Գլխավոր էջ





Սեմինար՝ նվիրված գործնական կարողությունների զարգացմանը

Հունիսի 13, 2017

Հունիսի 9-ին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում հայաստանյան բուհերի միջազգային համագործակցության բաժինների աշխատակիցների հետ՝ նվիրված Էրազմուս+ կոնսորցիումային ծրագրեր գրելու համար անհրաժեշտ գործնական կարողությունների զարգացմանը։ Հանդիպումը վարեց Լեհաստանի Լոձի համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Կատարժինա Ռայլին, ով ներկայումս Էրազմուս+ վարչական անձնակազմի շարժունությամբ վերապատրաստում է անցնում հյուրընկալող համալսարանում։ Մասնակիցները, բաժանվելով խմբերի, քննարկեցին Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի մրցույթի շրջանակներում հաջողակ հայտադիմում ներկայացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև մշակեցին ծրագրային նոր գաղափարներ՝ ելնելով իրենց բուհերի ընդհանուր կարիքներից։