Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները կմասնակցեն եռօրյա համաժողովի

Մարտի 2, 2021

Եվրամիության ERASMUSplus «Դոկտորական» կրթության բարեփոխումը Հայաստանում, ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան՝ ARMDOCT կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ս/թ մարտի 4-6 Ծաղկաձորում կկազմակերպվի եռօրյա աշխատաժողով, որին կմասնակցեն ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատաքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, Կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, Տնտեսագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանը, արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:

Համաժողովը կանցկացվի «հիբրիդային» ձևաչափով. հայկական բուհերի ներկայացուցիչների համար՝ առկա, եվրոպացի գործընկերների համար՝ հեռավար: Համաժողովի օրակարգում ընդգրկված են բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կազմակերպմանն ու կառավարմանը վերաբերող հարցեր, ներկայացվելու և քննարկվելու են ՀՀ-ում դոկտորական կրթության զարգացման ազգային քաղաքականության դրույթները:

Ատենախոսության պաշտպանության և գիտական աստիճանաշնորհման սկզբունքների վերաբերյալ զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ատոմ Մխիթարյանը, որը նաև վերոհիշյալ ծրագրի ԳԿՄԿ համակարգողն է և բարձրագույն կրթության 3-րդ մակարդակի հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ: Նա ակնկալում է, որ նախապես մշակված հայեցակարգը հավանության կարժանանա համաժողովի մասնակիցների կողմից: