Գլխավոր էջ





Հեռավար կրթություն՝ համատեղ դիպլոմների շնորհմամբ

Փետրվարի 4, 2016

Ս.թ. փետրվարի 2-3-ին տեղի ունեցավ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհառու բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարման, մշտադիտարկման, գնումների և ֆինանսական ընթացակարգերին նվիրված աշխատաժողով Ծաղկաձորում:
Աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է «Բիզնեսի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը հեռավար ձևաչափով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ: Աշխատաժողովի ընթացքում առանձին աշխատանքային խմբերով քննարկվեցին ծրագրերի  արդյունավետ կառավարման գործիքները, գնումների գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ֆինանսական մեխանիզմները և հաշվետվությունները, դիտարկվեցին տարբեր իրավիճակներ և առաջարկվեցին համապատասխան լուծումներ: