Գլխավոր էջ





Հեռավար կրթություն Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ արդեն իսկ իրականություն

Հուլիսի 28, 2017

2017 թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակազմերի հանդիպումը մեդիա կենտրոնում: Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար կրթական ծրագրի մեկնարկի ազդարարումն էր։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին հեռավար կրթության առավելությունները, ինչպես նաև հայտարարեցին «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտությամբ հեռավար համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկի մասին:
Հավելենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին շնորհվել է հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու իրավունք՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտության գծով, 3 տարի ժամկետով: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը մեկնարկում են «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցում՝ 2 բուհերի համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ուսման տևողությունը 2.5 տարի է: