Նոր վերջնաժամկետ՝ DAAD կրթաթոշակների համար
Ապրիլի 6, 2017Ս. թ. ապրիլի 6-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը DAAD երևանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվիա Շմիդը և ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Շուշաննա Թադևոսյանը մասնակիցներին ներկայացրին Գերմանիայի հետազոտական համակարգն ու հետազոտության ֆինանսավորման հնարավորությունները: Տիկին Սիլվիա Շմիդն ընդգծեց, որ այս տարի հետդոկտորական հետազոտողները, երիտասարդ գիտնականները, հետազոտողներն ու ասպիրանտներն ունեն նոր վերջնաժամկետ՝ Գերմանիայում հետազոտություն կատարելու նպատակով դիմում ներկայացնելու համար՝ ս.թ. մայիսի 31-ը:
DAAD երևանյան գրասենյակի աշխատակիցները ներկայացրին Գերմանիայի հետազոտական համակարգը, DAAD ուսումնական և կրթաթոշակային ծրագրերին դիմելու կարգն ու առանձնահատկությունները, իսկ այնուհետև պատասխանեցին մասնակիցների հարցերին:
Պրեզենտացիայի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: