Գլխավոր էջ





Հեռավար մագիստրոսական կրթության մեկնարկը Հայաստանում

Հուլիսի 18, 2016

Հուլիսի 14-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարության  և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց մշտադիտարկման հանձնաժողովի անդամներին, իսկ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի աշխատակազմը՝ ներառյալ ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, ներկայացրեց ծրագրի առաջին փուլի ընթացքում կատարված գործողությունները: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել են տարածքի վերանորոգումն ու կահավորումը, գրենական պիտույքների, գրասենյակային կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը: Դրամաշնորհային  ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին  «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: