Տեսադասախոսությունների ձայնագրման մեկնարկ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ հեռավար ուսուցման կենտրոնում
Հուլիսի 7, 2017ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների հեռավար ուսուցման կենտրոնում մեկնարկել են տեսադասախոսությունների ձայնագրումը: ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ կենտրոնը զինված է «Galicaster» դասախոսությունների ձայնագրման ծրագրակազմով, որն ապահովում է ճկուն և ժամանակակից լուծումներ կրթական մուլտիմեդիա բովանդակության ձայնագրման համար, ինչպիսիք են դասախոսությունները և գիտաժողովները: Կենտրոնի նպատակն է «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի ապագա ուսանողների համար որակյալ և ինտերակտիվ տեսաձայնագրություններ ստեղծել՝ հեռավար դասընթացները դարձնելով առավել հետաքրքիր և մատչելի: