Գլխավոր էջ





Կրթություն և կարիերա EXPO 2017

Մայիսի 3, 2017

2017 թ. ապրիլի 26-28-ը Երանում՝ «Yerevan EXPO» ցուցասրահում, անցկացվեց հերթական՝ տասնվեցերորդ միջազագային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2017» ցուցահանդեսը, որին, բարի ավանդույթի համաձայն, մասնակցեց նաև Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը: Ցուցահանդեսին ներկայացվեցին Կենտրոնում գործող մագիստրոսական ծրագրերի, մասնագիտական ամբիոնների գործունեության, դասավանդման նորագույն մեթոդերի կիրառման, հեառավար ուսուցման, ինչպես նաև հանրապետական և միջազգային համագործակցության առանձնահատկությունները:
Այցելուների առանձնակի հետաքրքրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գործոնեության նկատմամբ մեկ անգամ ևս հաստատեց, որ վերջինս մեծ առաքելություն ունի իրականացնելու հասարակության կրթական և գիտական կյանքում: