Գլխավոր էջ





ARMDOCT ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ-ում կստեղծվի նոր լսարան հետազոտողների համար

Սեպտեմբերի 24, 2020
Եվրամիության համաֆինանսավորմամբ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի առաջին փաթեթի (WP1) շրջանակներում համագործակից ՀՀ 9 բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում կստեղծվեն լսարաններ դասախոսների, հետազոտողների, ասպիրանտների համար՝ հետազոտական աշխատանքների իրականացման, վարպետության դասերի, թրեյնինգների և այլ միջոցառումների անցկացման նպատակով։

Աշխատանքային տվյալ փաթեթը համակարգում է
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան-ը, որտեղ էլ կայացավ սարքավորումների մատակարարների ընտրության ավարտական փուլը։ Ըստ հանձնաժողովի ընտրության արդյունքների՝ «Բրենդ Քոմփյութերս» ընկերությունը կմատակարարի համակարգչային տեխնիկա (Լոտ 1), իսկ «Ֆիրմա Ալֆա»-ն՝ պրոյեկտորներ և սենսորային այլ համակարգեր (Լոտ2)։