Գլխավոր էջ





Հեռավար կրթություն Հայաստանում՝ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 18, 2017

Հայաստանում հոկտեմբերից առաջին անգամ իրականացվում է հեռավար ուսուցում: Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրավունք են ստացել առաջին անգամ ՀՀ-ում իրականացնել մագիստրոսական կրթական ծրագիր` հեռավար ձևաչափով: Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը փաստեց, որ ներկայումս հեռավար ուսուցմամբ սովորողների կեսից ավելին մարզից ուսանողներն են: Այն մտահոգություններին, թե հեռավար կրթությունը բացառում է դասախոսի հետ շփումը, պարոն Սարգսյանն արձագանքեց. Մեր հարթակը հնարավորություն տալիս է ստեղծել, այսպես կոչված, վիրտուալ լսարաններ, որտեղ լսարանում նստած են ուսանողներ և դասախոսներ ու կարող են առցանց շփվել միմյանց հետ: Նա տեղեկացրեց, որ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի միջոցով, ընտրված է միջին շեմ: Այնուհետև վստահեցրեց. Ուսումնառության ընթացքում պայմաններ են ստեղծվում, որ ավարտական քննություններին անձն անպայման ներկա լինի: