Քննարկման թեման՝ էներգախնայողություն և որոշումների կայացման աջակցման համակարգեր
Փետրվարի 21, 2017
Ս. թ. փետրվարի 14-16-ը Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Institut Recherche en Informatique de Toulouse, France) դասախոսները ոլորտի մի քանի արդիական թեմաների շուրջ սեմինարներ և բաց դասախոսություններ անցկացրին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ԻԱՊԻ): Այս անգամ քննարկման թեմաներն էին էներգախնայողությունը և որոշումների կայացման աջակցման համակարգերը: