Գլխավոր էջ





Քննարկում հեռավար կրթության ոլորտում

Հունիսի 27, 2016

Ս.թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի նիստը վարչական անձնակազմի և ամբիոնի դասախոսական կազմի մասնակցությամբ: Օրակարգում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ «Գործարար վարչարարություն» մասնագիտացմամբ հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի  քննարկումն էր։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ծրագիրը, ծրագրով նախատեսված գործողությունները, ուսումնական մասի պետի տեղակալ Արմեն Սարգսյանը ներկայացրեց հեռավար դասընթացներին վերաբերող տեխնիկական պայմաններն ու պահանջները, իսկ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը՝ «Գործարար վարչարարություն» մասնագիտացմամբ հեռավար մագիստրոսական կրթության միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերը համատեղ քննարկեցին ներկայացված ուսպլանները և կազմեցին «Գործարար վարչարարություն» մասնագիտացմամբ հեռավար մագիստրոսական կրթության ուսումնական պլանի նախագիծը, որը կներկայացվի  ՀՀ կառավարման պետական ակադեմիայի քննարկմանը:
«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի հիմնական նպատակն է կրթության մատչելիության բարձրացումը՝  կազմակերպելով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը  հեռավար կրթության ձևաչափով երկու գործընկեր ուսումնական հաստատությունների՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ծրագրի գործընկերն է նաև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: