Գլխավոր էջ





Ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծության քննարկում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում

Փետրվարի 16, 2017

Ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի ժողովը, որի օրակարգն էր Գ.00.03 - «Մոլեկուլային և բջջային կենսաբանության» ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծության քննարկումը: Ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծությունը կազմվել էր ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմի կողմից: Ժողովի ընթացքում երիտասարդ գիտնականներն քննարկեցին ինքնավերլուծությունն և ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու մեկնաբանությունները բացթողումների առումով:


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ