Հավաստագրերի հանձնում՝ վերապատրաստված պրոֆեսորադասախոսական կազմին
Հուլիսի 10, 2017
Ս.թ. հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման վերջին դասը, որտեղ դասախոսները ներկայացրեցին հատվածներ պատրաստի հեռավար դասընթացներից և ընդհանուր քննարկեցին դասընթացների կառուցման առանձնահատկությունները: Այնուհետև դասախոսներին շնորհեցին հավաստագրեր՝ վերապատրաստման դասընթանցը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ չորս ամիսների ընթացքում դասախոսները վերապատրաստվել են հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար կրթության մանկավարժության, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում:
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ֆինանսավորմամբ իրականացվող Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ դրամաշնորհային ծրագրի մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն են: Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցման ազգային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը նպաստելն է: