Համատեղ դոկտորական դպրոցի ստեղծման ուղղությամբ ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
Փետրվարի 22, 2023Ս/թ փետրվարի 22-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի ԳԿՄԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր համատեղ դոկտորական դպրոցի ստեղծման իրավական հիմքերի մշակմանն ու ներդրմանը։
Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնահարցերին՝
- համատեղ դոկտորական դպրոցի գործունեության ընթացակարգին,
- համատեղ դոկտորական դպրոցի ստեղծման վերաբերյալ գործընկեր բուհերի միջև կնքվող համաձայնագրին,
- համատեղ դոկտորական դպրոցի ընդունելության և ուսումնառության ընթացակարգին,
- համատեղ դոկտորական դպրոցի պայմանագրին,
աստիճանաշնորհման գործընթացում ակադեմիական ազնվության ու բարեվարքության կանոններին, գրագողության դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդրմանն ու այլ հարցերին:
Հիշեցնենք, որ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի շրջանակներում նախատեսվում է կյանքի կոչել համատեղ երկու դոկտորական դպրոց, որից մեկը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Եվրասիա միջազգային համալսարանի, իսկ մյուսը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համատեղ ջանքերով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին