Գլխավոր էջ





2 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 2, 2017

2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի մագիստրանտներ) կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն) և  «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից:

Մասնակցության համար անհրաժեշտ է ցուցակագրվել Կենտրոնի ուսումնական մասում մինչև ս/թ փետրվարի 9-ը ներառյալ:

Մրցույթով ընտրված դիմորդները համապատասխան խմբերում ընդգրկվելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանում կմասնակցեն թեստավորման ս/թ փետրվարի 14-ին  ժամը 1630-ին:

Դիմորդները Հայաստանի Ամերիկյան համալսարան ներկայանան անձնագրով: