Գլխավոր էջ





28 Հոկ

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Հայաստանում

Հոկտեմբերի 28, 2016

Էրազմուս+ ամենամյա ծրագրի տեղեկատվական օրերը Երևանում տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին, 8-ին և 11-ին, Գյումրիում՝ նոյեմբերի 23-ին, Վանաձորում՝ 24-ին։
Միջոցառումը շահառուներին կտեղեկացնի Էրազմուս+ ծրագրի, մասնավորապես 2016 թ. հոկտեմբեր ամսին մեկնարկած Էրազմուս+-ի առաջարկների ներկայացման մրցույթի մասին, որը հիմնվացած է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող հետևյալ գործողությունների վրա՝

  • Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում
  • Կրեդիտային շարժունություն
  • Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր
  • Ժան Մոնե:

Ս. թ.  նոյեմբերի 4-ին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) հանրությանը կներկայացվի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր), իսկ նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի կունենա Հիմնական գործողություն 2-ին (Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում (նախկին Տեմպուս ծրագիր) նվիրված նիստ, որը կհետաքրքրի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին, ինչպես նաև գործատուներին և մասնագիտական կրթությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եվ, վերջապես, նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հայ գիտական հանրությունը կտեղեկանա Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողություններին:
Տեղեկատվական օրերը Գյումրիում և Վանաձորում ընդհանուր առմամբ կանդրադառնան վերոնշյալ բոլոր երեք գործողություններին:

Ձեր նախընտրած միջոցառմանը կամ միջոցառումներին գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը և պատասխանել մինչև 2016 թ. նոյեմբերի 1-ը՝ մինչև ժամը 18:00: Դուք կարող եք գրանցվել Ձեզ հետաքրքրող բոլոր միջոցառումներին` https://goo.gl/forms/3RdS6nWK44NRtZ9E2
:

Տեղեկատվական օրերը կհամախմբեն հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՄ պատվիրակության,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահեկիցների:
Աշխատանքային լեզուն հայերենն է:
Կից ներկայացնում ենք Երևանում Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերի նախնական օրակարգը և Էրազմուս+ ծրագրի 2017 թ. թարմացված ուղեցույցը: