11 Դեկ
Հեռավար կրթություն՝ եզրափակիչ համաժողով
Դեկտեմբերի 11, 2017Ս.թ. դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի եզրափակիչ համաժողովը: Եզրափակիչ համաժողովի նպատակն է ամփոփել ծրագրի արդյունքները 2015-2017 թթ համար, որն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան իրականացնում են Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Եզրափակիչ համաժողովի ընթացքում մասնավորապես կներկայացվեն՝
- Հեռավար կրթության իրականացման իրավական կարգավորումը
- Հեռավար դասընթացների առանձնահատկությունները
- 2017թ. մեկնարկած «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի միջնաժամկետ արդյունքները: