Գլխավոր էջ





31 Օգս

Հայտարարություն

Օգոստոսի 31, 2017

Դուք թվային հաղորդակցման մասնագե՞տ եք։ Մենք հայտարարում ենք մրցույթ՝ ընտրելու թվային հաղորդակցման 16 լավագույն մասնագետներին, ովքեր կմեկնեն Միացյալ Նահանգներ՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդ մասնագետների հետ մասնակցելու 18 օր տևողությամբ բարձրակարգ դասընթացին։ Դիմել կարող են հաղորդակցման մասնագետներն, ովքեր ունենան լրագրողական (ավանդական կամ ժամանակակից) կամ ձեռներեցության փորձ մեդիա, հաղորդակցման, ոչ առևտրային կազմակերպություններում, կառավարությունում կամ հասարակական շարժումներում։ Մասնակիցները երեք շաբաթ կանցկացնեն ԱՄՆ-ում՝ դառնալով Թվային Հաղորդակցման Ցանցի (digicomnet) անդամ, որտեղ ներգրավված են գաղափարներներով, և գործիքներով օժտված ավելի քան 3,600 նորարար մասնագետներ ամբողջ աշխարհից, ովքեր ստեղծում են արդյունք լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարության և կառավարության համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ․ սեպտեմբերի 22 է։

Մանրամասների համար այցելեք` https://worldlearninginnovanddev.wufoo.com/forms/m1ubdws13oqo9p/