Գլխավոր էջ





9 Հնվ

Հայտարարություն

Հունվարի 9, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի և տնտեսագիտության և կառավարման ամբիոնների դասախոսների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Տուշայի համալսարանում 2017-2018 ուսումնական տարում`

  • Մեկշաբաթյա դասավանդում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 2 դասախոս,
  • Մեկշաբաթյա վերապատրաստում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի 2 դասախոս,


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 14-ը dpipoyan@yahoo.com և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Լրացված դիմում-հայտ
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Գործողությունների պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:


*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույց է անցկացվելու անգլերեն լեզվով:
Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: