Աշխատաժողով` ասպիրանտական կրթության որակի ապահովման չափորոշիչներ
Մայիսի 14, 2015ԵՄ TEMPUS-ի “VERITAS” «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2014 թվականի մայիսի 11-13-ը ԵՊՀ-ում կայացավ «Աստիճանաշնորհման չափանիշներ և ներքին և արտաքին որակի ապահովման չափորոշիչներ» խորագրով աշխատաժողով նվիրված ասպիրանտական կրթության աստիճանաշնորհման չափանիշներ և որակի ապահովման ներքին և արտաքին չափորոշիչներ թեմային: Աշխատաժողովին մասնակցեցին հայաստանյան 11 բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ԿԳ նախարարությունից, Որակի ապահովման ազգային կենտրոնից (ՈԱԱԿ) և «Կրթության կառավարում» ՀԿ-ից, ինչպես նաև ԵՄ առաջատար գործընկերներ համալսարանների ներկայացուցիչները՝ WUS (Ավստրիա), KTH (Շվեդիա), UHMF (Գերմանիայի) BSU (Մեծ Բրիտանիա), UDG ( Իսպանիա): Ծրագրի համակարգող`Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում յուրաքանչյուր ԲՈՒՀ ներկայացրեց զարգացման պլանի իր տեսլականը, հեռանկարները և առաքելությունը, ինչպես նաև քննարկվեցին հետագա ծրագրային գործողությունները և սահմանվեցին վերջիններիս իրականացման ժամկետները: Աշխատաժողովի շրջանակում ձևավորվեցին աշխատանքային խմբեր զարգացման և ռազմավարական պլաների չափանիշների, որակի ապահովման ներքին և արտաքին չափորոշիչների մշակման ուղղությամբ, որտեղ ընդգրկված էր նաև ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմը, որը ակտիվորեն մասնակցեց տարվող աշխատանքներին: